Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։
Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ: Հետևաբար, Սիյարտոն կարծում է, որ ստեղծված իրավիճակում «երկխոսության անհրաժեշտությունն ավելի է մեծացել»:
Հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ նա մտադիր է կոչ անել ակտիվացնել ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի աշխատանքները:
«Հաշվի առնելով սա՝ Հունգարիան շարունակում է դեմ լինել ԵՄ-ի կողմից Իսրայելի քաղաքացիներին պատժամիջոցների ցուցակում ներառելուն», – գրել է նախարարը Facebook-ում:






























