Armenian text to speach

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։

«Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք մի փոքր հանգստանալ», – ասել էԿիմ Չեն Ընը։

Լավրովը կատակել է, թե առաջին հյուրը Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան էր, ով «այնպիսի գովազդ արեց, որ չկարողացավ դիմադրել առաջարկին»։




Լրահոս