Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ»-ում 2 ժամ է 4-ամյա աղջնակի են փնտրում։ Armlur.am-ը դեպքի վայրում:
«Բարդիներ Պուրակում» 4-ամյա երեխայի անհետացման դեպքով սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվում։
Նշենք, որ shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։
Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը նշել էր, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը «թեքել» ու այլևս չեն տեսել։
Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ
Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Քնար Մանուկյան























