Armenian text to speach

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է. ABC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր շրջանում։

Թրամփը նշել է, որ դաշնային իշխանությունները օգնում են տեղական ծառայություններին ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում։

Վերջին անգամ երկրում նման մասշտաբի ջրհեղեղ տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերին. այդ ժամանակ փոթորկի պատճառով գետերը դուրս եկան ափերից Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Ֆլորիդա, և ավելի քան 230 մարդ զոհվեց։




Լրահոս