Armenian text to speach

Արցախցիներն իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիներն իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը նրանց հետ զրույցում պայման դրեց նրանց առջև` կա’մ հեռանում են շենքի դիմացից, կա’մ 20 րոպեից նրանց բոլորին բերման են ենթարկելու։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ին արցախահայությունը հանդես էր եկել հանրահավաքով։ Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք հանրահավաքը նախաձեռնել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որն էլ այս ողջ ժամանակահատվածում զբաղվել էր արցախահայության հավաքական վերադարձի, սոցիալական և այլ խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ։
Տեղեկացնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրուրդի կողմից ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ ՀՀ Կառավարությունը որոշակի փոփոխություն է արել բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող բնակապահովման ծրագրի վերաբերյալ:
Կատարված փոփոխությունները Խորհրդի կողմից ստեղծված մասնագիտական խմբերի տարած աշխատանքների հաջողություններն են:
Սակայն, ինչպես Խորհրդի անդամներն էին նշել, սա դեռ լիարժեք հաջողություն չեն կարող համարել, քանի դեռ արցախհայությունը շարունակում է խնդիրների բախվել: Խորհուրդը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և քայլեր է ձեռնարկելու, որ ՀՀ Կառավարությունը լուծումներ տա Խորհրդի կողմից ներկայացված մյուս խնդիրներին ևս:
Կատարված աշխատանքների և հետագա քայլերի մասին Խորհուրդը տեղեկացնելու է այսօր կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Նանիկ Աղասյան




Լրահոս