Armenian text to speach

Որ դեպքում կրկնակի կնվազի վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ձեռք բերելու վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջերս Ազգային ժողովոն արտահերթ նիստերի ընթացքում հաստատեց  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է օրինական կարգավիճակ տալ թվային վարորդական վկայականներին եւ հաշվառման վկայագրերին, ինչպես նաև նվազեցնել դրանց տրամադրման տուրքերը։
Այսպիսով 2025 թվականից հետո այն անձինք, ովքեր առաջին անգամ կդիմեն վարորդական կամ հաշվառման վկայական ստանալու համար և կընտրեն միայն թվային տարբերակը՝ հրաժարվելով պլաստիկ քարտից, կվճարեն կրկնակի ցածր տուրք։

Օրինակ, ըստ սահմանված կարգի, վարորդական վկայական ստանալու համար վճարելու ստանդարտ տուրքերն այսօր կազմում է 12 հազար դրամ՝ վարորդական վկայականի, և 6000 դրամ՝ հաշվառման վկայագրի համար։ Թվային տարբերակի դեպքում տուրքի այս րափը կնվազի՝ համապատասխանաբար դառնալով 6000 և 3000 դրամ։

Օրենքի այս փաթեթևը սահմանումէ նաև, որ նախագծով սահմանվում է լիազորող նորմ, որը կթույլատրի համարանիշների և հաշվառման վկայագրերի առաքումն իրականացնել փոստային ճանապարհով։ Սա հատկապես նպատակահարմար կլինի առցանց առուվաճառքի, գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման դեպքերում։ Այս մասին հայտնել էր նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ստացվում է, եթե մեքենայի առուվաճառքը կատարվի օնլայն տիրույթում, և պետհամարանիշները չփոխվեն, ապա դրանք և հաշվառման վկայագիրը հնարավոր կլինի ստանալ փոստով՝ առանց գրասենյակ այցելելու անհրաժեշտության։

ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայանցնելու եւ անձի ՀՀ ՆԳՆ լիազոր մարմին այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի եւ հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծարոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի (https://www.haypost.am/am/postal-calculator ), իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք:

Այս նախագծոց սահմանվում է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար արդեն իսկ սահմանված է պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահամներում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Էմմա Միքայելյան




Լրահոս