Armenian text to speach

Որքան շուտ Հայաստանը ընդունի Ադրբեջանի նախաձեռնությունները, այնքան շուտ կանցնենք նոր փուլի․ Ադրբեջանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աբու Դաբիի հանդիպումը ցույց է տալիս, որ կողմերը պատրաստ են ձևավորել բանակցությունների ապագան այնպես, որ այն համապատասխանի իրենց քաղաքական օրակարգերին։ Սա հիմք է դնում այնպիսի ձևաչափի, որը կարող է հանգեցնել ավելի կայուն և իրատեսական արդյունքների՝ ազատելով խաղաղության գործընթացը արտաքին ազդեցություններից։ Նման հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունը։

«Եթե այս մոդելը պահպանվի և կողմերի միջև ուղիղ երկխոսությունը շարունակվի, դա կնպաստի ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։

Որքան շուտ Հայաստանը ընդունի Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնությունները և գա կոնկրետ համաձայնությունների, այնքան շուտ հնարավոր կլինի տարածաշրջանում տնտեսական և սոցիալական առումով նոր փուլ անցնել։ Եվ սա կարող է միայն կայունություն և համագործակցություն բերել տարածաշրջան»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս