Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Թենիսիստ Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում նա 4-6, 6-4, 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին։ Խաղը տևեց 3 ժամ 6 րոպե։
Սիները դարձավ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի տիտղոսը նվաճած առաջին իտալացի թենիսիստը։
23-ամյա Սիները չորրորդ անգամ դարձավ Մեծ Սաղավարտի մրցաշարերի հաղող։ Ուիմբլդոնի տիտղոսը նրա պրոֆեսիոնալ կարիերայի 20-րդն էր։


















































































