Մենք շարունակելու ենք մեր պայքարը, փորձելու ենք այսօր այստեղ իրականացնել նստացույց, Կառավարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
«Կառավարությունից այս պահի դրությամբ պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթը և տնով ապահովել»,- ասաց նա և նշեց, որ արցախցիներից շատերը այլևս բնակվարձի հարցը չեն կարողանում լուծել, և դրսում են հայտնվել՝ ժամանակավոր տեղավորվելով բարեկամների տանը։
Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։























