Armenian text to speach

Գեղարքունիքում բախվել են «Chevrolet Cruze»-ը և մոտոցիկլը․ ղեկին կին մոտոցիկլավար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նելլի Ա․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լիլիթ Ս․-ի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։




Լրահոս