Armenian text to speach

Իշխանությունը կարող է այսօր էլ ասել՝ ով ցանկանում է թող վերադառնա Արցախ․ վարչապետի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունը զբաղվում է արցախցիների խնդրով. լրագրողներին ասաց վարչապետի խորհրդական Տարոն Չախոյանը։

«Սոցիալական տարատեսակ աջակցություն է տրվում կառավարության կողմից»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե բնակարանով այդպես էլ չեն ապահովել և բոլորի մինիմալ պահաջն այն է, որ վերականգնեն 40 000+10 000 դրամները՝ Չախոյանը պատասխանեց, որ մեկի համար նորմալ ապահովելը նշանակում է ամսական մեկ մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 000։

Ինչ վերաբերում է այն դիտակմանը, որ եթե այստեղ չեն կարողանում արցախցիների խնդիրները լուծել, ապա թող կոչ անեն վերադառնալ Արցախ, Չախոյանը նշեց. «Իշխանությունը կարող է այսօր էլ ասել՝ ով ցանկանում է՝ թող վերադառնա, բայց հասկանում է, որ անվտանգային խնդիրներ կան և մյուս կողմը չի կարող ապահովել անվտանգությունը»։




Լրահոս