Armenian text to speach

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարի ֆեյսբուքի էջից:

Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկել ենք նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։

Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ընկերություններում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի վերաբերյալ։




Լրահոս