ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի վերահսկողությունը՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Հայտնում է Middle East Eye-ը։
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։






























