Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։
«Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։
Նրա գնահատականների համաձայն՝ դա տեղի կունենա մոտ հինգ տարի հետո։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մասկի ավիատիեզերական ընկերությունը՝ SpaceX-ը, 2 միլիարդ դոլար կներդնի xAI ստարտափում, որը նա հիմնադրել է 2023 թվականի ապրիլին։

























































































