Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
«Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Շմիգալին վարչապետի պաշտոնում պետք է փոխարինի Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն: Ուկրաինայի ներկայիս պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, որը նաև գլխավորում է Կիևի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում, նախատեսվում է ուղարկել ԱՄՆ որպես դեսպան։























