Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ամաչում եմ, որ երկիրը նման մարդ է կառավարում». Ղուկասյանը` Փաշինյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյումրու ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրա հարազատներից բռնագանձել 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, մոտ 4,5 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ էլ՝ որպես ապօրինի եկամուտ: Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության այս հայցադիմումն ընդունել է վարույթ։

Այսպես, Գյումրու ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել «17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս