Վեց տարի հետո ՕԵԿ-ը գլխի ընկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ի կոալիցիայի կազմում մնալու հարցը քաղխորհրդի նիստում ընդունվել է միաձայն: Այս տեղեկությունը Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հաստատեց  ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Անդրադառնալով այն լուրերին, թե քաղխորհրդի անդամներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել այդ որոշման մասին, պատգամավորը նշեց.

«Բացարձակ հեյրուրանք է, բացարձակ սուտ: Քաղաքական խորհրդի բոլոր անդամները ներկա էին, բոլոր անդամները տեղյակ են եղել և նորից եմ կրկնում` քվեարկվել է միաձայն», – նշեց նա:

Նշենք, որ քաղխորհրդի որոշման մեջ նշված էր, որ իրենք աննպատակահարմար են համարում ՀՀԿ-ի հետ հետագա համագործակցությունը, քանի որ շատ հարցերում ՕԵԿ-ի կարծիքը հաշվի չեն առնում:

Մեր այն հարցին, թե վեց տարի կոալիցիայի կազմում մնալուց հետո ՕԵԿ-ը նոր միայն հասկացա՞վ, որ ՀՀԿ-ն իրենց հաշվի չի առնում, Շահգելդյանը նշեց.

«Ես ձեզ ասեցի, որ այս ընթացքում բազմաթիվ գործեր արվել են, սակայն ինչ-որ հիմնախնդիրներ են եղել և այն ինչ-որ մենք ներկայացնում ենք, սա ժամանակի ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերլուծություն է», – նշեց նա:




Լրահոս