Armenian text to speach

Etihad Airways-ը 2026-ից կսկսի ուղիղ չվերթներ Աբու Դաբիից Երևան՝ շաբաթական 10 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Etihad Airways ավիաընկերությունը հայտարարել է իր ցանցի ընդլայնման մասին՝ ավելացնելով յոթ նոր ուղղություն, որպես իր շարունակական ռազմավարության մաս՝ ավելի շատ ուղիղ թռիչքներ ապահովելու դեպի Աբու Դաբի: Նոր ուղղությունները ներառում են Երևան, Ալմաթի, Բաքու, Բուխարեստ, Մեդինա, Թբիլիսի և Տաշքենդ:

Թռիչքների տոմսերը վաճառքի կհանվեն առաջիկա օրերին, իսկ չվերթները կմեկնարկեն 2026 թվականի մարտից, բացառությամբ Մեդինայի, որտեղ թռիչքները կսկսվեն 2025 թվականի նոյեմբերից:

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Անտոնոալդո Նևեսը նշել է. «Մեր նպատակը պարզ է՝ մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց ուղղակիորեն բերել Աբու Դաբի: Այս նոր ուղղությունները մեզ կապում են արագ զարգացող և մշակութային հարուստ տարածաշրջանների հետ և կխթանեն զբոսաշրջությունն ու առևտուրը ԱՄԷ-ի մայրաքաղաքում»:

«Մեդինայի հոգևոր նշանակությունից մինչև Թբիլիսիի և Երևանի պատմական հմայքը՝ յուրաքանչյուր ուղղություն նոր արժեք է ավելացնում մեր աճող ցանցին և գրավում է տարբեր հետաքրքրություններ ունեցող ճանապարհորդների», – հավելել է նա:

Ըստ Etihad Airways-իթռիչքների հաճախականությունը կլինի հետևյալը.

– Մեդինա՝ շաբաթը վեց անգամ, սկսած 2025 թվականի նոյեմբերի 9-ից
– Բաքու՝ շաբաթը 10 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 2-ից
– Երևան՝ շաբաթը 10 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 9-ից
– Թբիլիսի՝ շաբաթը 8 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 13-ից
– Ալմաթի՝ շաբաթը 8 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 16-ից
– Բուխարեստ՝ շաբաթը 4 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 16-ից
– Տաշքենդ՝ շաբաթը 6 անգամ, սկսած 2026 թվականի մարտի 17-ից

Անի Վարդանյան 




Լրահոս