Երեկ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից հայտարարությամբ էր հանդես եկել: «Ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»,-ասված էր Կարապետյանի տարածած հայտարարության մեջ։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները շատ մտահոգված են Կարապետյանի այս հայտարարության հետ կապված, քանի որ հուլիսի 4-ին կայացած մեծ քայլերի ժամանակ ակնհայտ երևում էր, որ հանրությունը համախմբվում է Կարապետյանների շուրջ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենն անհանգստացրել է իշխանական թևին, քանի որ Փաշինյանը, որպես վարչապետի թեկնածու, իրեն մրցակից է համարում Սամվել Կարապետյանին:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության հաշվարկով, եթե Սամվել Կարապետյանին կալանավորեն, նրա թիմից մի քանի անդամների ճնշեն, նրանց ընտանիքների բիզնեսներում, ճնշումներ ու ստուգումներ իրականացնեն, ապա Կարապետյանը «կհանձնվի» ու չի շարունակելու քաղաքական պրոցեսների մեջ մտել: Սակայն, կարծես թե իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվել են` ինչքան ճնշում են, այնքան Կարապետյանն ու իր թիմն ավելի կոնկրետ պլան է դնում իշխանափոխության իրականացման գործում:
Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը ռեպրեսաները չի թուլացնելու այն անձանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն միանալ Կարապետյանին ու նրան թիմակիցներին, նոր քաղաքական ուժ ստեղծելու համար: Իշխանությունը չի «հանձնվել» ավելին Կարապետյաններին պատկանող բոլոր բիզնեսներում կամ ստուգմների փուլ կսկսվի, կամ պետականացում:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































