«Այն փաստը, որ ԱՄՆ-ը զենքը ուղղակիորեն Ուկրաինային չի ուղարկում՝ Թրամփին ավելի մեծ մանևրելու հնարավորություն է տալիս MAGA (Make America Great Again, «Ամերիկան նորից հզոր դարձնենք») շարժման կողմնակիցների շրջանում մեկուսացողների շարքերում», – գրում է պարբերականը։
The Atlantic-ը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները չեն հստակեցրել, թե արդյոք ապագայում ավելի շատ զենք կուղարկվի Ուկրաինա, թե ոչ։ Ըստ ամսագրի՝ Թրամփի օգնելու որոշումը չի նշանակում, որ «նա հանկարծակի ջերմացել է Ուկրաինայի կամ նրա նախագահի հանդեպ»։


























































































