Մոսկվայում սաստիկ տապից հետո մոլեգնում են արևադարձային անձրևները: Տեղատարափ անձրևները զանգվածային հեղեղումներ են առաջացրել: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մեկ քառակուսի մետրի վրա մինչև 20 լիտր անձրևաջուր է տեղացել։ Տեղումները կհանգեցնեն օդի ջերմաստիճանի նվազմանը մինչև 24-27 աստիճան։
Քաղաքացիներին հրահանգված է չկանգնել ծառերի և գովազդային վահանակների տակ: Որոշ ճանապարհներ փակ են, կատարվել է նաև երթուղու փոփոխություններ: Հորդառատ անձրևները՝ ամպրոպներով և կարկուտով, կշարունակվեն մինչև օրվա վերջ:
Քամին կարող է ուժգնանալ՝ մինչև 18-23 մ/վրկ արագությամբ պոռթկումներով:
Վերադառնալով Հայաստան, տեղեկացնենք, որ հուլիսի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանի տարբեր մարզերում ևս տեղատարափ անձրևների, սելավների և անգամ պտտահողմի դեպքեր գրանցվեցին:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































