Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
ArmLur.am-ի աղբյուրները տեղեկացան, որ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է, ինչ դժգոհ է Սիմիդյանի աշխատանքից և անգամ վերջին ՔՊ-ականների հետ Գորիսում տեղի ունեցած վերջին հանդիմպան ժամանակ մի քանի ՔՊ-ականների ներկայությամբ նկատողություն է արել Հակոբ Սիմիդյանին ասելով՝ «Դու քո տեղում չես»։ Այդ հայտարարությունից հետր Փաշինյանը պաշտոնից ազատել է վերջինիս։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Սիմիդյանի աշխատանքից և պատրաստվում է հեռացնել նրան պաշտոնից։

























































































