ՄԱՐԶՊԵՏԻ ԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը` 15:30-ին, Գեղարքունիքի մարզի ընդանուր իրավասության դատարանում  կշարունակվի Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննության ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ լսումը` դատավոր Արթուր Թամրազյանի նախագահությամբ: Նվեր Պողոսյանը «վիրավորվել» է այն բանի համար, որ «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 7-ին գրել էր, թե մարզպետը Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվող մրցույթ-քննության մասնակիցներից մեկից 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով, ինչի մասին տեղեկացել էր Աննա Թորոսյանից: Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը հարցեր կտա «Ժողովուրդ» օրաթերթին: 




Լրահոս