Տպավորություն է՝ Հովիկ Աբրահամյանի հետ ոչ ոք չի ցանկանում աշխատել. Ս.Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը թատերական է և անսպասելի: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ իր մոտ այն տպավորությունն է, որ Օրինաց երկիրը Սերժ Սարգսյանի հետ բավականին գրագետ պայմանավորվածութուն է ձեռք բերել, ինչից տուժեց նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանի հետ ոչ ոք չի ցանկանում աշխատել՝ անգամ ՕԵԿ-ը: Չափազանց անսպասելի է, քանի որ մինչև հիմա ՕԵԿ-ը որևէ ձևով ցույց չի տվել, որ ինքը որևէ հակասություն ունի երկրի ներսում կամ երկրից դուրս կատարվող իրադարձությունների նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ Օրինաց երկիրը միայն դավաճաններին է բարձր պաշտոններ վստահում, որոնք միշտ կուսակցությունը լքել են»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ սահմանված ժամկետներում Հայաստանը կունենա կոալիցիա, և  վստահեցրեց, որ ՕԵԿ-ը կվերադառնա այնտեղ:

Armlur.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՕԵԿ-ի այն հայտարարությունը, որ իրենց խոսքը հաշվի չեն առել, այդ պատճառով նրանք լքում են կոալիցիան, Սաֆարյանը ասաց. «Իրենց խոսքը նախկինում էլ ոչ ոք հաշվի չի առել, այսինքն` իրենք երբևիցե այդպիսի խնդիր չեն դրել: ԱԺ-ում երբևիցե չեմ հիշում, որ ՕԵԿ-ը շատ նեգատիվ վերաբերմունք արտահայտած լիներ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Այս ամեն ինչը շատ արհեստական և թատերական է»,- եզարափակեց Ստեփան Սաֆարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս