Armenian text to speach

Այս պահին Եվրոպան չի կարող արտադրել Ուկրաինայի պաշտպանության համար զենք. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինային մարտադաշտում կամ Եվրոպայում հնարավոր պատերազմի դեպքում։ Միացյալ Նահանգները նման զենքի համակարգերի առաջատար արտադրողն է և կմատակարարի դրանք Եվրոպային», – ասել է Ուիթաքերը։

Մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պահանջել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստանձնեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծախսերը, քանի որ դա հենց այն է, ինչ Եվրոպան ինքն էր ուզում։

Հուլիսի 14-ին Դոնալդ Թրամփը խոստացել է վերսկսել Կիևին զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հաշվին։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հայտարարել է մոտ ապագայում Կիև 17 Patriot համակարգեր ուղարկելու ծրագրերի մասին։




Լրահոս