ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատասխանել է մի շարք հարցերի.
-Ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրագիրը ամբողջությամբ չի իրագործվել։ Իսկ միևնույն ժամանակ, նա պահանջում է Վեհափառից հեռանալ՝ ենթադրյալ ուխտի խախտման համար։
Լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ կառավարություն, որ իր ծրագիրն ամբողջությամբ՝ 100 տոկոսով իրականացնի։ «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամեն ամիս, բոլոր երկրներում պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Շատ հարցեր են հնչում նաև Ղարաբաղի հետ կապված:
Ես ԱԺ ամբիոնից ասացի, որ ՀՀ-ում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու և ասում եմ, որպես ՀՀ վարչապետ և դա իմ պաշտոնական դիրքորոշումն է», – նշեց վարչապետը։ Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետ իր հարաբերություններին, Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերվում է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված դրվագին. ես պատասխանեցի, երկու հատ էլ սաղմոս ասեցի, երրորդն էլ ասե՞մ: Այսինքն, այդ հարցին շատ մանրամասն եմ անդրադարձել»։
-Ինչո՞ւ է ութ ամսական հղի կնոջ մահվան պատճառ դարձած վրաերթի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Հիշեցնենք՝ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, որը մահացել էր։ Փաշինյանը նշեց, որ դեպքի պահին ինքը եղել է շարասյան մեքենաներից մեկում, սակայն ոչ վարորդի դերում։ «Պատկերացրեք, որ դուք ավտոբուսի մեջ նստած եք, և ավտոբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Ես մեքենայի մեջ եմ եղել, շարունակել եմ նստած մնալ։ Շարասյան այլ մեքենայում է պատահել դեպքը։ Ես նույնիսկ վկա չեմ գործով։ Ցավակցել եմ, ցավում եմ, դատական գործընթաց գնում է», – նշեց Փաշինյանը։
-Ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի հանդիպում Կառավարության շենքի մոտ բողոքող արցախցիներին, և ինչու՞ է փորձ արվում խլել Արցախի ներկայացուցչության շենքը։ Փաշինյանը հերքեց այն պնդումը, թե արցախցիները կրկին կանգնած են իրենց տները կորցնելու վտանգի առաջ։ «
Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովուրդը տնից զրկվելու հերթական անգամ վտանգի առաջ է կանգնած, բացարձակապես հերքում եմ, չկա այդպիսի բան։ Բոլոր մեր քույրերի և եղբայրների համար Կառավարության ծրագրի վերջին որոշումից հատկապես հետո բոլորի համար ծրագիրը բացված է», – ասաց վարչապետը։ Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության շենքին՝ Փաշինյանն ասել, որ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Ես բաց ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի ներսում լինի երկրորդ պետություն։ Սա վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ կրոնական ոլորտներում























