Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան ժամանած օրենքով գողին ժամանակ են տվել․ ի՞նչ է կատարվել ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստան ժամանած օրենքով գողին տարել են Ներքին գործերի նախարարություն ու ժամանակ են տվել՝ լքել Հայաստանը:

Իսկ ո՞վ է օրերս Հայաստան ժամանած օրենքով գող՝ Մերաբ Քալաշովը:

2018 թվականին հրապարակվել էր, որ «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին Երևանում բերման էին ենթարկել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նա բերման էր ենթարկվել մեկ նպատակով․ նա 2015 թվականին հետախուզման մեջ էր գտնվում Ֆրանսիայի իրավապահների կողմից մի շարք քրեական հոդվածներով։

Իսկ հիմա հարց․ ի՞նչ նպատակով է օրենքով գողը Հայաստան եկել ու ինչպե՞ս է Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ նրան թույլատրել են մտնել Հայաստան: Իրավապահ համակարգում այս իրավիճակը խիստ քննարկման առարկա է դարձել։

Հիշեցնենք, որ օրենքով գող Մերաբ Քալաշովի Հայաստան ժամանալու մասին առաջինը հայտնել էր Shamshyan.com-ը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս