Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվա կինոթատրոնի դիմաց նոր հուշարձան է կանգնեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվել է Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց:
Դեռ նախանցած տարի հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտների տարբերակներից կատարել է իր ընտրությունը:

Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն արժանացել էր ժյուրի հավանությանը:

«ֆրանսահայ նշանավոր երգահանի մասին երկար կարելի է խոսել, իր աշխատանքների, կատարումների, ինչպես նաև հայրենիքում կատարած իր ներդրումների մասին»,- ասում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Նրա հեղինակությամբ երգերն շարունակում են լսարաններ գրավել, բայց, ինչպես Սուրեն Սաֆարյանն է նկատում, Լաբոհեմը մնում է առաջին տեղում՝ անսասան:
Քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանը ներկա էր քնադակի տեղադրման աշխատանքներին, սակայն առ այժմ խոսել չցանկացավ, փոխարենբը՝ բոլորին հրավիրեց հուլիսի 18-ին ներկա գտնվելու հուշարժանի պաշտոնական բացմանը:

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս