Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում․ 1 ժամ պահել են կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։

Հայտնել էինք, որ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում:

Նախ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեում պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանել, ասել է, թե հրաժարվել է ցուցմունք տալ։ Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ու խափանման միջոց է ընտրել երկրից բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետև նվիրել ընտանիքին:

Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։ Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը, և առհասարակ ինչ վարույթով է Հակակոռուպցիոն կոմիտեն մտնում Գասպարյանի տուն։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին: Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս