Armenian text to speach

Աշխատանք կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացացիների ուղեկցությամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիկճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:  Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա հետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի արդյունքում Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու ասֆալտի կատոկը վարած Համբարձում Մ.-ն աշխատում են Հրազդանի ճանշինում՝ որպես վարորդ-մեխանիկ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 




Լրահոս