Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։
Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5035) բարձրացել է չորրորդ տեղ։
Բեն Շելթոնը (ԱՄՆ, 3330) կարիերայում առաջին անգամ 9-րդ տեղում է։ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 3110) դիրքը բարելավել է չորս տեղով և 10-րդն է։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է չորս տեղով։ 22-ամյա թենիսիստուհին 1090 միավորով 53-րդն է։





























