Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյանը գրում է․
«Քիչ առաջ ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։
Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Կից ուղարկվում է նամակի պատճենը»։






























