Armenian text to speach

Թրամփը կարողացել է Coca-Cola-ի բաղադրության մեջ շաքար վերադարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի հուլիսի 7-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 09:58-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola ընկերությունը համաձայնել է ամերիկյան շուկայի համար նախատեսված արտադրանքներում վերադարձնել եղեգնաշաքարը և բացառել դրա փոխարինիչները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում, տեղեկացնում է Reuters-ը։

Երկրի ղեկավարի խոսքերով՝ արտադրողի հետ բանակցություններ են ընթացել և այժմ ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ որոշումը կայացնողներինյ։ Ներկայումս Coca-Cola-ն ԱՄՆ-ում օգտագործում է բարձր ֆրուկտոզայի պարունակությամբ եգիպտացորենի օշարակ, սակայն մի շարք այլ երկրներում բաղադրատոմսը ներառում է եղեգնաշաքար։

Արտադրողը դեռ չի հաստատել Թրամփի հայտարարությունը, սակայն նրա ներկայացուցիչը խոստացել է մանրամասներ հայտնել և նշել, որ Coca-Cola-ն գնահատում է արտադրանքի նկատմամբ նախագահի խանդավառությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել ամերիկյան վարչակազմի՝ « Ամերիկան Նորից առողջ դարձնենք» (Make America Healthy Again, MAHA) շարժման համատեքստում, որը կապված է առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի հետ։




Լրահոս