Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից․ Գուստավո Պետրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։

«Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի որ իր երկիրը չի կարող լինել «բանակների հետ, որոնք ռումբեր են նետում երեխաների վրա»։

«Նրանք ազատության բանակներ չեն, դրանք խավարի բանակներ են։ Մենք պետք է լույսի բանակ ստեղծենք բոլոր այն ազգերի մասնակցությամբ, որոնք ցանկանում են միանալ։ Մենք պետք է Եվրոպային ասենք, որ եթե նրանք ցանկանում են լինել Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ, ապա պետք է դադարեն օգնել նացիստներին», – հավելել է նա։




Լրահոս