Armenian text to speach

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։

Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։

Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի։




Լրահոս