
«Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ»:
Այսինքն` իշխանական խմբակցության պատգամավորներից մեկն ինչ-որ անհեթեթ արարք անպայման պետք է գործեր: Տպավորություն է ստեղծվում, թե Շմայսը հանձնարարություն է ստացած եղել` ընդդիմադիր պատգամավորին «հայվան» անվանել: Հակառակ դեպքում գործընկերոջը վիրավորելը ՀՀԿ-ն ԱԺ վերջին քառօրյայի գերխնդիր դարձրած չէր լինի, կքննադատվեր: Բայց նման պայմաններում հանրապետականը համարձակության համար թերեւս պետք է խրախուսի Շմայսին: Ի վերջո, ինքնակամ ու հերթական անգամ խայտառակվելու առաքելությունը հենց նա ստանձնեց, ինչն արդեն քանի օր է` գնահատում ու արժեւորում են նրա ավագ գործընկերները: