Armenian text to speach

Ի՞նչ անցյալով է հայտնի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ հուլիսի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատեց Հակոբ Սիմինդյանին, փոխարենը՝ նշանակելով նախկին գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին:

ArmLur.am լրատվականը ներկայացնում է նոր նախարարի կենսագրությունը:

2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝նշանակվելէ Հայաստանի Արմավիրի մարզպետ:
2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։
2023 թվականի փետրվարի 16-ից մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում ոչ մի եկամուտ չի նշել: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը նախկին փոխվարչապետին իրեն խորհրդական է դարձրել, բայց չի վճարում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Փաշինյան-Մաթևոսյան վեճերին։ Նման մի վեճի պատճառով էլ Փաշինյանը Մաթևոսյանին հրաժարականի դիմում գրել է տվել, հենց հարսանիքի հաջորդ օրը։ Փաշինյանի սրտով չի եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր: Այնինչ պլանավոված է եղել, որ ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի ցանկալի թկնածուն (ըստ երևույթին Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը), սակայն չի ընտրվել: Ընտրություններին հաջորդել է Մաթևոսյանի ինքնակամ հրաժարականը։

Մաթևոսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը ձեռք է բերել 2017 թվականին, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական էր: Մինչ այս պաշտոնը զզբաղեցնելը Մաթևոսյանը եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, որից հետո էլ սկսվել է Մաթևոսյանի խորհրդականի կարիերան:

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 425 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները ՝ 5 մլն դրամ և 20 հազար դոլար:
Վարչապետի գլխավոր խորհրդականը որևէ եկամուտ չի հայտարարագրել: Սակայն 2021 թվականի եկամուտների և գույքի մասին հայտարարագրում, Մաթևոսյանը նշել է 15 մլն 490 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում խորհրդականը զբաղեցնում էր Արմավիրի մարզի մարզպետի պաշտոնը, որի համար ստացել է 12 մլն 780 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Նույն թվականի նորեմբերի ստանձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը և ստացել 2 մլն 710 հազար դրամ: Իսկ փոխվարչապետ եղած ժամանակ նա ՀՀ Կառավարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 21 մլն 306 հազար դրամ, բայց որպես խորհրդական որքան եկամուտ է ստացել և որքան է վարձատրվել, անհայտ է:

Մաթևոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը, ևս ոչ մի ֆինանսական միջոց չի հայտարարագրել: Սակայն 2021 թվականի եկամուտների և գույքի մասին հայտարարագրում կինը նշել է 700 հազար դրամ աշխատանքի վարձատրություն «ԼՈՒՍԻՏԵՔ» ՍՊԸ-ից և ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունից:

Ինչպես ստացվեց, որ գյումրեցի Մաթևոսյանը, որ աշխատում էր Ամերիկյան համալսարանում որպես խորհրդական, 2018 թվականին դարձավ Արմավիրի մարզի մարզպետ: Նա այն նորելուկ քաղաքական գործիչներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո յուղալի պաշտոններ ստանձնեց և մինչ այսօր տեղից տեղ տեղափոխվելով վերջիվերջո հաստատվեց այնտեղ, որտեղ ՔՊ-ի հայրն է:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերն էր գրել՝ Սիմիդյանի հեռացման պատճառը օտար լեզուների չտիրապետումն է եղել, իսկ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին՝ COP-17-ին, որի ժամանակ բազմաթիվ հյուրեր են լինելու:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Հակոբ Սիմիդյանին և նոր նախարարին հաջողություն մաղթելով, շեշտել է, որ այս պահին կարևոր է COP-17-ին պատրաստվելը: Թերևս սա էլ հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները:

Նանիկ Աղասյան




Լրահոս