Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է քննելու Նոր Նորքի նախկին թաղապետի դեմ հարուցված քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հենց թաղապետարանում դաժան ծեծի էր ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին:

Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեղադրանք առաջադրեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և ևս 6 անձի

Վազգեն Գևորգի Հովսեփյանին

Կարեն Աշոտի Հարությունյանին

Կարապետ Խաչիկի Վիրաբյանին

Հայկ Սամվելի Սահակյանին

Արթուր Աշոտի Չախոյանին

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Գևորգի Մանուկյանին:

Տիգրան Գեղամի Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում Արթուր Չախոյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս
Արթուր Աշոտի Չախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել է խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է անձին ստորացնելով ու անպարկեշտ արտահայտություններով։

Մեսրոպ Գևորգի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել է խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է անձին ստորացնելով ու անպարկեշտ արտահայտություններով։

Այս քրեական գործը մակագրվել է դատավոր Սաթենիկ Անդրեասյանը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս