
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի եզրափակչում մայիսի 17-ին կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Կիսաեզրափակչում «Բավարիան» 5:1 հաշվով հաղթանակ տարավ երկրորդ «Կայզերսլաուտերնի» նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին» և նվաճել եզրափակչի մյուս ուղեգիրը:
Խաղում գոլի հեղինակ էր դարձել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: