Armenian text to speach

6 օր կալանքի տակ մնացած 8 ամսական երեխայի մայրը ազատ արձակվեց․ ինչ է փոխվել դատավորի կյանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայան՝ 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոփոխվել է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 8 ամսական երեխայի մայրիկին Լիանա Հարությունյանին և նրա երեխային բժշկական կենտրոնում մոտեցել, ասել են՝ «գնացեք տուն»։

ArmLur.am-ին դատարանից փոխանցեցին, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր կրկին հերթական նիստի ընթացքում որոշում է կայացրվել փոխել 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքը։ Արդյունքում, դատավոր Արշակ Մաթևոսյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիանա Հարությունյանը պատշաճ վարք է դրսևորել դատարանում և իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա, որոշել է փոխել խափանման միջոցը և նոր խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը և չբացակայելու արգելքը։

Դատարանը անգամ քննության առարկա չի դարձրել ԱԺ պատգամավորների երաշխավորագրերը Լիանա Հարությունյանի վերաբերյալ։

ՀԻշեցնենք, որ հուլիսի 11–ին մեծ աղմուկ բարձրացավ, որ դատավոր Արշակ Մաթևոսյանը 3 ամսով կալանքի է տարել 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանին։

Հավելենք, որ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանքից:  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կնոջը կալանավորել են ներքոնշյալ քրեկանգործով:
Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Լիանա Ժուլիվերի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։

Մինչ կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է եղել բացակայելու արգելքը, սակայն դատական նիստերից մեկին մեղադրյալ Լիանա Հարությունյանը չի ներկայացել ու դատարանը որոշել է նախագահող դատավոր Արշակ Մաթեևոսյանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել: Երիտասարդ կինը դատարանում լացում է՝ խնդրելով խնայել իրեն ու երեխային:




Լրահոս