Armenian text to speach

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, հուշանվեր-թղթադրամ և էլեկտրական կշեռք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս