Armenian text to speach

ԹԻՐԱԽՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ՝ թիրախավորելով իր քաղաքականության՝ Արեւմուտքի հետ մերձեցման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեմ հանդես եկողներին՝ առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին եւ գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցներին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իտալիայի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալդո Ֆերարին:

 

«Հայաստանում տեղի ունեցողը վարչապետ Փաշինյանի ավտորիտար շրջադարձն է, որը ուղղված է նրանց դեմ, ովքեր դեմ են նրա՝ Արեւմուտքի հետ մերձեցման եւ Լեռնային Ղարաբաղից վերջնականապես հրաժարվելու, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ խզելու քաղաքականությանը», -նշել է փորձագետը, ով նաեւ Վենետիկի Կա-Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր է։

Ֆերարին հիշեցրել է, որ 2025 թվականի փետրվարին Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը կառավարությանը թույլ է տալիս ձգտել անդամակցել Եվրոպական միությանը։

Իտալացի փորձագետի խոսքով՝ հայկական հասարակությունը խորապես պառակտված է՝ բաժանված նրանց միջեւ, ովքեր շարունակում են աջակցել Փաշինյանին՝ չնայած Ղարաբաղի կորստին եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում դիվանագիտական թուլությանը, եւ ընդդիմության, որը փորձում է արդյունավետ վերակազմակերպում իրականացնել։

«Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ով հայտարարել էր նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Բայց ավելի մեծ աղմուկ է առաջացրել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդի վիրավորանքներով եւ հատկապես արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի ու Բագրատ Գալստանյանի ձերբակալություններով», – ասել է պրոֆեսորը։

Ֆերարիի խոսքով, հենց Գալստանյանին անցած տարի հաջողվել էր մեծաթիվ մարդկանց դուրս բերել փողոց՝ բողոքելու Փաշինյանի քաղաքականության դեմ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին մի քանի գյուղերի փոխանցման կապակցությամբ։

«Այս հարձակումը մեծ արձագանք է գտել Հայաստանում՝ մի երկրում, որտեղ Եկեղեցին դեռ համարվում է ամենահեղինակավոր ինստիտուտը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը Եկեղեցին համարում է իր իշխանությանը դիմադրության գլխավոր աղբյուրը, մինչդեռ նրա ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրում։ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունները ավելի հստակ պատկեր կտան երկրի քաղաքական զարգացումների մասին», – եզրափակել է պրոֆեսորը։

 ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս