ՀՌԱԿ ատենապետն արդեն երրորդ անգամ բաց ֆաքս է ուղարկում վարչապետին, որում վերջինիս մեղադրում է թալանի մեջ («Նաիրիտ»-ում 31 միլիոն): Եւ այսօր այդ գործը քննում է Երեւանի կենտրոնի քննիչներից մեկը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, վարչապետն իսկապե՞ս յուրացրել է այդքան գումար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս առումով կոնկրետ ոչ ոք էլ ոչինչ չի կարող հստակ ասել, քանի որ որեւէ բան ասելու համար պետք է ձեռքի տակ ունենալ համապատասխան տեղեկատվություն: Ես կարծում եմ, եթե ՀՌԱԿ ատենապետն իսկապես տիրապետում է նման տեղեկատվության, ապա ավելի կհեշտանա դատախազության գործը, եւ ավելի շուտ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ինձ այս խնդրում հուզում է մի այլ բան, որ ավանդական կուսակցությունների նկատմամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոտնձգություններ է անում: Հավանաբար պատճառն այն է, որ չի կարողանում այդ կուսակցություններին ենթարկել իշխանական համակարգին եւ փորձում է ամեն կարգի միջամտություններ իրեն թույլ տալ, որ կուսակցությունների ներսում ավելի խորանան պառակտումները: Իսկ եթե ՀՌԱԿ ատենապետի հայտարարությունները կեղծ են, ու վարչապետը նրան զրպարտության համար չի ենթարկում պատասխանատվության, դա կարող է պայմանավորված լինել երկու փաստով. կա՛մ վարչապետը չի ցանկանում իջնել վերջինիս մակարդակին, կա՛մ էլ թողնում է, որ ամեն ինչ լուծի դատախազությունը: Ինչեւէ, կսպասենք դատախազության որոշմանը:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես` որպես քաղաքացի, չեմ հավատում, որ վարչապետը նման բան արած լինի: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին զրպարտության համար մեղադրանք կառաջադրվի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կոնկրետ փաստերի չեմ տիրապետում, որ համոզված ասեմ` ՀՌԱԿ ատենապետի նման մեղադրանքները ճիշտ են, թե ոչ: Բայց հաստատ կարող եմ մի բան ասել. քանի որ վարչապետի եղբայրը «Նաիրիտ»-ի մի մասի բաժնետեր է` դա փաստ է, ուստի այն, որ վարչապետն այդ ծրագրում ունի բիզնես շահ, ակնհայտ է:
տնտեսագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ այդ գործի հետ կապված ճիշտ պատասխանը կարող է տալ միայն դատարանը: Իսկ որպես շարքային քաղաքացի` կարծում եմ, որ նման բան հնարավոր չի լինի: Բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն դատարանը, իսկ մեր կուսակցությունը սովորություն չունի խառնվել երկու կուսակցությունների ներսում տեղի ունեցող դեպքերին:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ