Armenian text to speach

Ի՞նչ կենսագրություն և ունեցվածք ունի ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեղափոխությունից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ նշանակված Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 16-ին նշանակվեց Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար, որպիսի հաջորդ տարի COP-17-ի շրջանակներում Հայաստանն ու կառավարությունը «ամոթով չմնա»։

Բանն այն է, որ, ինչպես հաղորդել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ նրան զեկուցել են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)-ի աշխատանքներում իրենք խայտառակվելու են: Սիմիդյանն անգամ օտար լեզուների չի տիրապետում, ու անհնարին է, որ կարողանան այդքան հյուրերի ընդունել:
Փոխարենը Մաթևոսյանն ունի բարձրագույն կրթություն, արտերկրում կրթություն է ստացել և աշխատանքային փորձ ունի։
2009-2012 թվականներից արդեն նախարար Մաթևոսյանը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժին է ավարտել, իսկ  2012-2015 թվականներին՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը։

Նա մինչ հեղափոխությունը կրկին աշխատել է արտերկրում, եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդականը։
Մաթևոսյանի առաջին պաշտոնը Արմավիրի մարզպետի աթոռն էր, իսկ 4 տարի անց նրան ողջունեցին կառավարությունում ՀՀ փոխվարչապետի դիրքում, ապա վարչապետի գլխավոր խորհրդականի, որից հետո էլ օրերս նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար։
Որպես վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի, ստացել է 9 մլն 517 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 845 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար նորանշանակ նախարարը ստացել է  675 հազար դրամ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից որպես եկամտահարկի վերադարձ։ Բնակարանը ձեռք է բերվել Երևանում 2017 թվականին, երբ վերջինս Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչն էր։
Մաթևոսյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ, նախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Էմմա Միքայելյան




Լրահոս