ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։
«Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ ընդլայնված հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Նրա խոսքով՝ մարտ ամսին համաձայնեցված վստահության ամրապնդման վեց նախաձեռնություններից չորսն արդեն իրականացվել են։





























