Armenian text to speach

Չի՛ կարելի թույլ տալ այս աստիճանի անմարդկային վերաբերմունք մեր նկատմամբ. արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես գիտենք օրերս Գլխավոր դատախազությունը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Դատախազությունն անգամ չի հրապարակել, թե ինչ հիմքով է առգրավում շենքը:

Արցախցիների համոզմամբ՝ սա քաղաքական իշխանության պատվերն է և նրանք ամեն միջոցներ կիրառելու են ներկայացուցչության շենքը խլելու համար:
Նշենք, որ շենքում արցախհայությունը գործունեություն է ծավալել ամբողջովին օրենքի սահմաններում և այն խլել կնշանակի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խախտում:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվում նաև այն մասին, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը դեռ 5 տարի առաջ 800 հազար դոլարով գրավադրելէր, սակայն արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի հետաքննքությամբ պարզ դարձավ, որ շենքը երբևէ գրավադրված չի եղել և նման փաստաթղթեր առկա չեն:

«Սա պարզապես հերթական սրիկայություն է Արցախի ժողովուրդի նկատմամբ»,- համոզված է «Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը:
«Այս իշխանությունը պատրաստ է սեփական ազգի նկատմամբ ցուցաբերել սահման չճանացող անբարոյական պահվածք:

ՀՀ գործող իշխանությունն, արցախհայությանը ամեն կերպ ճնշելով, նվաստացնելով, տարբեր նմանատիպ միջոցներ կիրառելով, փորձում է կոտրել մեր հույսն ու հավատն՝ վերադառնալու պատմական հայկական Արցախ: Հիմա հասկանո՞ւմ եք լռությունն ու անտարբերությունն ինչ հետևանքների է հանգեցնում: Հիմա հասկանո՞ւմ եք պառակտումն ինչ հետևանքներ կարող է թողնել»,- ասաց Անաստաս Իսրայելյանը:

Կոչ անելով արցախհայությանը և բոլորին նրանց, ովքեր մտահոգ են Արցախի խնդրով և կանգնած են արցախհայության կողքին՝ նշեց հետյալը. «Կա՛մ հիմա տեր ենք կանգնում մեր իրավունքներին, կա՛մ ամեն մեկս կլինենք այս անարդար գործողություների մասնակիցը:

Չի՛ կարելի թույլ տալ այս աստիճանի անմարդկային վերաբերմունք մեր նկատմամբ»:

Նանիկ Աղասյան




Լրահոս