Armenian text to speach

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հայտնի է, որ սովորաբար ԱՊՀ նիստերին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը։ Այս անգամ, սակայն, նա չի մասնակցի միջոցառմանը։ Նման որոշման պատճառ են դարձել Եկատերինբուրգի վերջին իրադարձությունները , ինչպես նաև անցած տարվա վերջին ռուսական կողմի կողմից AZAL ավիաընկերության ինքնաթիռի խոցման դեպքը և Ռուսաստանի այդ հարցերի լուծման համար բավարար քայլերի բացակայությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) խուզարկություններ է իրականացրել Եկատերինբուրգ քաղաքում բնակվող ադրբեջանցիների տներում։ Այդ գործողությունների ընթացքում սպանվել են երկու ադրբեջանցի՝ Զիյադդին և Հուսեյն Սաֆարով եղբայրները, ևս մի քանի մարդ ձերբակալվել է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով այս դեպքերը, նշել էր, որ Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ ռուսական իրավապահ մարմինների կողմից իրականացված կանխամտածված սպանությունները, ինքնադատաստանը և բռնության դեպքերը՝ ազգային պատկանելության հիմքով, Ադրբեջանում առաջացրել են բողոք և դատապարտում։

Ինչ վերաբերում է AZAL ավիաընկերության ինքնաթիռի խոցման դեպքին, ապա Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալում է ամբողջական և թափանցիկ հետաքննություն, մեղավորների բացահայտում և պատժում, ինչպես նաև տուժածներին փոխհատուցում տրամադրում։

Անի Վարդանյան




Լրահոս