ՕԵԿ-ից 6 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցի իր իրական տեղն ու դերը ՀՀԿ-ի կողքին. «ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ ստեղծված ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալու մասին որոշումը պատճառաբանել է իշխանության ներսում անտեսված լինելու հանգամանքով: Ստացվում է՝ ՕԵԿ-ից 6 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցի իր իրական տեղն ու դերը ՀՀԿ-ի կողքին: Սակայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, գիտակցության այդ պաուզայից օգտվելով,  հասցրեց բավականին մեծ հարստություն դիզել. 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ վերջինս չէր հայտարարագրել որեւէ անշարժ գույք, իսկ 2012թ. արդեն  նշել էր, որ ունի  215.3քմ մակերեսով բնակարան, 34.8քմ մակերեսով ավտոտնակ: 2012թ. նա իր հաշվին ունեցել է 5մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ին հայտարարագրել է միանգամից 25 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը միանգամայն սպասված էր.  Բաղդասարյանը վերջին շրջանում ՕԵԿ կառույցներում հանդիպումներ է ունեցել, լսել կուսակցության մասին հասարակական կարծիքը, նաեւ ասել, որ իրենք «կարող է պրոֆիլ փոխեն»: Սակայն այս ամենն արել է ՕԵԿ-ական պաշտոնյաներից գաղտնի, ինչը կուսակցության ներսում լուրջ դժգոհություն է հարուցել: Հիշեցնենք, որ Ա.Բաղդասարյանը ՕԵԿ քվոտայով նախարարների հետ կոնֆլիկտ էր ունեցել, երբ պահանջել էր, որ նրանք ֆինանսական ներդրումներ անեն կուսակցությունում, բայց նախարարները հրաժարվել էին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս