ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի առավելագույն զինումը, հեռահար զենքի տրամադրումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, թոշակի անցած գեներալների հայտարարությունները, որ նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ մոտ ապագայում․ այս ամենը հստակ ցույց է տալիս «գլոբալ պատերազմի կուսակցության» ծրագրերը՝ շարունակել և սրել ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայի հաշվին, ինչը, ինչպես նշեցի, պետք է հանգեցնի Ռուսաստանի և Եվրոպայի թուլացմանը, իհարկե, այդպես էլ կլինի», – կարծում է Կոբախիձեն։

























































































