«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր ձեւավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։
Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է։ Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն առանց կոալիցիոն հուշագրի։ Եվ վերջապես գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. Ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։ Վերջինս, ի դեպ, փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: